Online shops. Ինտերնետ խանութների կատալոգ, օնլայն գնումների ուղեցույց

Գլխավոր | Մեր մասին | Թոփ ապրանքներ | Զեղչեր | Պրոմո | Օնլայն խանութներ

Գնացուցակ.com online shops and products guide

online shops and products global guide


Օնլայն շոփինգի ուղեցույց

Լավագույն ապրանքների օնլայն ուղեցույց: Թարմացրեք ձեր զգեստապահարանը, գնեք նոր հագուստ և կոշիկներ, նորացրեք ձեր տեխնիկան, ձեռք բերեք նորագույն սմարտֆոններ ու բջջային հեռախոսներ, նոթբուքներ և ֆոտոխցիկներ: Gnacucak.com օնլայն շոփինգի ուղեցույցը նախատեսված է հեշտացնելու շոփինգի սիրահարների գործը՝ ինտերնետային խանութներում ապրանքների որոնման և օնլայն գնումների համար:


Advertising on Gnacucak.com

WE FIND - YOU BUY!

FAQ


Gnacucak.com

Մենք որոնում ենք, իսկ դուք կատարում գնումներ օնլայն խանութներից

Մի փոքր Gnacucak.com-ի մասին

Գնացուցակ.com կայքը ինֆորմացիոն-գովազդային նախագիծ է՝ նախատեսված հայ ինտերնետ օգտվողների համար, ովքեր կատարում են կամ ցանկանում են կատարել օնլայն գնումներ:

Գնացուցակ.com-ը տարատեսակ ապրանքների և ապրանքային բաժինների կատալոգ է՝ դասակարգված ըստ մի քանի բաժինների, պիտակների և հատուկ առաջարկների խմբերի: Մեր կայքի միջոցով օգտվողը հեշտությամբ կարող է գտնել մեր կողմից արդեն ուսումնասիրված ինտերնետային խանութներում ամենավաճառվող, ամենահայտնի, նորաոճ ապրանքները և գնել դրանք համապատասխան ինտերնետային խանութներում:

Gnacucak.com-ը որևէ պատասխանատվություն չի կրում վաճառվող ապրանքների որակի, դրանց համապատասխանության և արժեքների համար:

Ինչպես է աշխատում Գնացուցակ.com-ը

Մեր թիմն անընդմեջ ուսումնասիրում է հանրահայտ և սակավ հանրաճանաչ օնլայն խանութները, որոնցից ընտրելով ամենալավ ապրանքների տվյալները, ներկայացվում են հայ օգտվողներին:

Որոնելով մեր կայքի բաժիններում՝ օգտվողը ստանում է որոշակի ապրանքների մասին նախնական տեղեկություններ՝ պատկեր, անվանում, մոտավոր արժեք, հակիրճ բնութագիր և այլն, որից հետո Օգտվողը կարող է սեղմել տվյալ ապրանքի վրա և այցելել ապրանքը վաճառող ինտերնետ խանութի կայքէջ: Ապրանքների գնումը կատարվում է ինտերնետային խանութներում՝ տվյալ խանութի պայմանների համաձայն:

Ինչպես գնել ապրանքը

Տարբեր ինտերնետային խանութներում օգտվողը կարող է գնումներ կատարել տարբեր վճարային եղանակներով: Առավել հայտնի տարբերակներն են՝ Visa կամ MasterCard վճարային քարտերը, իսկ որոշ ինտերնետ խանութներում կարող եք գնումներ կատարել նաև վեբ վճարային միջոցներով, օրինակ՝ AliExpress կայքում՝ Webmoney դրամապանակով:

Ինչպես է առաքվում գնված ապրանքը

Ինտերնետային խանութներում գնումներ կատարելիս սովորաբար ցուցադրվում են նաև տվյալ ապրանքի առաքման պայմանները: Որպես կանոն, ուղիղ առաքում դեպի հայկական հասցեներով կատարվում է չինական ինտերնետ խանութներից, մասնավորապես AliExpress կայքի վաճառողների կողմից: Այլ խանութներում դուք ինքնուրույն պետք է կողմնորոշվեք, թե արդյոք հնարավոր է առաքում հայկական հասցեով և ինչ արժեքով է այն կատարվում:

Ամերիկյան և Եվրոպական օնլայն խանութներից գնումներ

Ամերիկյան և Եվրոպական օնլայն խանութներում գնումներ հիմնական կարելի է կատարել Visa և MasterCard վճարային քարտերով: ԱՄՆ, Կանադական և Եվրոպական օնլայն խանութները մեծամասամբ ուղիղ առաքում չեն կատարում հայկական հասցեներով, այդ իսկ պատճառով հարկավոր է լինում գնված ապրանքը ստանալ տվյալ երկրի որևէ ֆիզիկական հասցեով, այնուհետև ստանալ այն Հայաստանում: Այդպիսի ծառայություններ այսօր մատուցում են 3 հայկական ընկերություններ՝ Globbing, Onex և ShopinAmerica: Նշված ընկերությունները հանդիսանում են միջնորդ ծառայություններ, որտեղ գրանցվելով՝ օգտվողը ստանում է ԱՄՆ կամ Եվրոպական ֆիզիկական հասցե, որտեղ էլ առաքվում են գնված ապրանքները, այնուհետև ուղարկվում Հայաստան՝ գնորդի հասցեով:

Այլ հարցեր

Եթե ունեք այլ հարցեր, ապա խնդրում ենք գրել gnacucak@gmail.com էլփոստի հասցեին կամ այցելեք մեր ֆեյսբուքյան էջ այստեղ և գրեք ձեր հարցը մեզ: Մենք կփորձենք օգտակար լինել ձեզ՝ դարձնելով ձեր օնլայն գնումները որքան հնարավոր է հեշտ:

Մաղթում ենք բոլորին հաճելի և շահավետ օնլայն գնումներ :-)

Դիտեք նաև հետևյալը՝

advertising and promotions on gnacucak.com

Travel in Armenia

FlyArmenia tourist guide portal. Armenia's sightseeing places and regions. Find detailed information about tourism in Yerevan, find best tickets and hotels online

www.flyarmenia.net

Aviatomser Online

Aviatomser.com Armenian air tickets search and price comparison portal - airfares, hotels and guest houses, bus tickets and travel packages abroad

www.aviatomser.com

NEW! products of 2016
           

GNACUCAK.com օնլայն գնումների ուղեցույց 2016

Օնլայն գնումներ աշխարհի տարբեր ինտերնետային խանութներից - հագուստ, կոշիկներ, զարդեր և բիժուտերիա, հեռախոսներ, սմարտֆոններ, նոթբուքներ աքսեսուարներ և պլանշետներ: Օնլայն խանութների և գնումների ուղեցույց-կատալոգ:

Կայքից մեջբերումների դեպքում ակտիվ հղումը gnacucak.com պարտադիր է

Online shopping


Թոփ ապրանքներ

Օնլայն գնումների բաժիններ

Հատուկ առաջարկներ

Պրոմո և ակցիաներ

Մեծ զեղչեր

Օնլայն խանութներ

Gnacucak.com նախագիծ


Մեր մասին

Սոցիալական ցանցեր

Հարց ու պատասխան

Կայքի պայմաններ

Գովազդ կայքում

Ապրանքի որոնում

Այլ նախագծեր


Շոփինգ նորություններ

Նորաձև գնումներ

Օնլայն ավիատոմսեր

Տուրիստական նորություններ

Հյուրանոցներ Հայաստանում

People օնլայն ամսագիր

Գնացուցակ.com online shops and products guide

Website powered by NeoMedia | Project indea and implementation by NeoMedia. Search engine marketing and social media promotion by SEO Armenia

2016 © Gnacucak.com Global shopping and products guide | Օնլայն խանութների և ապրանքների ուղեցույց: